Շատ տաք թեյ

27–ի անեծքը. ինչու են ռոք աստղերը մահանում այս տարիքում

Էյմի Վայնհաուս, Կուրտ Քոբեյն, Ջիմի Հենդրիքս, Բրայան Ջոնս, Ջիմ Մորիսոն, Ջենիս Ջոփլին… այս մարդկանց միավորում է ոչ միայն հայտնի ու նույնիսկ լեգենդար արտիստ լինելը. նրանք բոլորը մահացել են 27 տարեկանում։ Հենց այս տարիքում մահացել է ավելի քան 1000 ռոք արտիստ։ էպիզոդում խոսում ենք այսպես կոչված 27 ակումբի ու այս թվի շուրջ պտտվող միստիկ ու առեղծվածային թեորիաների մասին։

Ցուցադրել ավելի

Ա Բեկյան

Ես Անահիտն եմ, «Իմ ռադիոյի» ղեկավարը, որն անսահման կարոտում է առավոտյան իր ուղիղ եթերները։ Ես մարդ եմ, որն ապրում է ռադիոյում ու ռադիոյով։ Աշխարհում ոչ մի բանի հետ չեմ փոխի նոր հաղորդում մտածելու, ստեղծելու ու կյանքի կոչելու պրոցեսը։ Պաշտում եմ նաև իմանալ ռադիոլսողների արձագանքը մեր փոդքասթների ու երիտասարդ ալիքի մասին։ Այնպես որ շատ գրեք մեզ։
Back to top button