Մարզական պայքար

«Մարզական Պայքար». Ֆուտբոլի Եվրոպայի առաջնություն

Ֆուտբոլի Եվրոպայի առաջնությունը անցկացվում է չորս տարին մեկ անգամ և ներկայացնում է Եվրոպայի լավագույն ազգային թիմերը, որոնք պայքարում են տիտղոսի համար: 2024 թվականի ամռանը տեղի կունենա Եվրոպայի առաջությունը և այն կհյուրընկալի Գերմանիան։ Այն լինելու է բուռն իրադարձություններով լի, լեփ–լեցուն ստադիոններով և էմոցիոնալ երկրպագուներով։ Եվրոպայի առաջին առաջնությունը տեղ է ունեցել 1960 թվականին, և Խորհրդային Միությունը դարձել է առաջին չեմպիոնը:

«Մարզական Պայքարի» այսօրվա հյուրը Դավիթ Մանոյանն է։

Ցուցադրել ավելի

Աննա Գրիգորյան

Եթե լսել եք «Մարզական պայքար» հաղորդման մասին, բայց չգիտեք` ովքեր են հաղորդավարները, ապա շտապեմ ասել, որ նրանցից մեկը ես եմ: Եթե կարդացիք ու մտածեցիք, բայց ինչու սպորտ, ասեմ, որ ես 17 տարի զբաղվել եմ պրոֆեսիոնալ սպորտով` սպորտային մարմնամարզությամբ: Ինչպես հիմնականում մարդուն բնութագրող տեքստերում, այստեղ էլ պատմեմ իմ սիրելի և ոչ սիրելի երևույթների մասին․ Սիրում եմ գնումներ կատարել, արտասովոր աքսեսուարներ, համեղ ուտել, շատ խոսել, Բարսելոնա ֆուտբոլային ակումբը։ Չեմ սիրում լողալ (չնայած հորոսկոպով ձուկ եմ, եթե, իհարկե, դուք հավատում եք դրան), դոլմա և ձմերուկ, լռություն և մենակություն։
Back to top button