Մարզական պայքար

«Մարզական պայքար»․ Մարմնամարզություն

Սպորտային մարմնամարզության գեղագիտական ուղղվածությանը նպաստում է նրա հմայչությունը: Մարմնամարզական շարժումների արտահայտչությունը որոշում են բեմականությունը, պատկերավորությունը, պլաստիկությունը և ռիթմայնությունը: Մարմնամարզիկի կարևորագույն առանձնահատկությունն այն է, որ անհրաժեշտ է անընդհատ նոր վարժություններ յուրացնել: Ընդ որում, այդ գործընթացն աստիճանաբար բարդեցվում է։ Սպորտային մարմնամարզությունը նպաստում է ինքնուրույն որոշումներ կայացնելուն, անսպասելի իրավիճակներում ճիշտ կողմնորոշվելուն: Այն օժանդակում է այնպիսի շարժողական ընդունակությունների կատարելագործմանն, ինչպիսիք են` մկանային ուժը, ճկունությունը, դիմացկունությունը և այլն: Սպորտային մարմնամարզության պարապմունքները նպաստում են ոչ միայն նյարդակապանային համակարգի մշակմանն, այլ նաև ներքին օրգանների աշխատանքի բարելավմանը: Սպորտային մարմնամարզությամբ մարզվողների մոտ տարբեր մարզական շարժումներ յուրացվում են ավելի արագ, ինչպես նաև արագ են յուրացվում կենցաղային և կյանքում կիրառվող տարբեր շարժումներ: Այդ բացատրվում է նաև նրանով, որ մարմնամարզիկը յուրացնում է հսկայական քանակության շարժումներ, որի արդյունքում ձեռք է բերում շարժողական փորձ, այդ պատճառով էլ հեշտ է ընկալվում նոր շարժումը։

«Մարզական պայքարի» հյուրը մարմնամարզության կանանց հավաքականի անդամ, Հայաստանի չեմպիոն, սպորտի վարպետ Աննա Մանթաշյանն է։

Ցուցադրել ավելի
Back to top button