Մարզական պայքար

«Մարզական պայքար»․ Խառը մենամարտեր

Ամբողջ աշխարհում տարեկան խառը մենամարտերի ավելի քան 100 խոշոր մենամարտ է անցկացվում: Պայքար լավագույններից լավագույնների միջև է: Դուք կարող եք սիրել բռնցքամարտը, կարատեն, սամբոն և ցանկացած այլ տեսակի մարտարվեստ, բայց երբեք, օրինակ, Օլիմպիական խաղերի ժամանակ չեք կարող տեսնել բռնցքամարտիկի ու ձյուդոիստի պայքար չեմպիոնի կոչման համար։ MMA-ն տալիս է այդ հնարավորությունը: Իհարկե, ցանկացած մենամարտում կա ֆավորիտ, բայց MMA-ն սպորտաձև է, որտեղ կարող ես մենամարտի մեծ մասը անցկացնել հիանալի, սակայն վերջում բաց թողնել մեկ հարված և պարտվել: Չեմպիո՞ն եք և տասն անգամ անընդմեջ պաշտպանել եք ձեր տիտղոսը․ ոչ ոք չի կարող երաշխավորել, որ տասնմեկերորդին դուք չեք պարտվի։ Այս մարզաձևում նույնիսկ ամենապատվավոր մարզիկը ստիպված է ամեն անգամ նորովի ապացուցել իր մակարդակը։ Իսկ անցյալի հաջողություններն օգնության չեն կարող հասնել։

«Մարզական պայքարի» հյուրը մեկնաբան Մհեր Սարգսյանն է։

Ցուցադրել ավելի
Back to top button