Մարզական պայքար

«Մարզական պայքար»․ Բասկետբոլ

Նյու Յորքից մինչև Լոնդոն և Մոսկվա, Բուենոս Այրեսից մինչև Լոս Անջելես բոլորը գիտեն, որ գնդակով լավագույն խաղերից մեկը բասկետբոլն է: Շատ այլ սպորտաձևերով զբաղվելը երկրպագուներից պահանջում է մեծ գումարներ ծախսել, իմանալ հատուկ տեխնիկա և ունենալ պրոֆեսիոնալ սարքավորումներ: Բասկետբոլ խաղալու համար բավական է ունենալ գնդակ, օղակաձև զամբյուղ և խաղալու ցանկություն։ Խաղի դինամիկ լինելը գրավում է հազարավոր մարդկանց։ Եթե նույնիսկ չեք հետաքրքրվում սպորտով, չեք հետևում բասկետբոլիստներին, անհնար է չճանաչեք օրինակ անզուգական անցումներ, ֆանտաստիկ ցատկեր կատարող Մայքլ Ջորդանին, ում համար հատուկ մշակվել է կարմիր և սև սպորտային կոշիկ, որն այսօր շատերիս հայտնի է Air Jordan անվանմանբ։

«Մարզական պայքարի» հյուրը «ԲԿՄԱ» բասկետբոլիային ակումբի ներկայացուցիչ Արայիկ Գևորգյանն է։  

Ցուցադրել ավելի
Back to top button