Մարզական պայքար

«Մարզական պայքար». Սուպերխաղ

«Մարզական պայքարը» վերջին անգամ ուղիղ եթերում էր։ Այս եթերաշրջանում ամենաշատ միավոր վաստակած մասնակիցը Միքայել Միրզոյանն էր և, հենց, նա էլ սուպերխաղի հյուրն է։ «Մարզապան պայքարը» շուրջ մեկ տարի եղել է «Իմ Ռադիոյի» եթերում։ Ամեն շաբաթ անդրադարձել ենք մի սպորտաձևի։ Ըմբշամարտից մինչև սուսերամարտ, խառը մենամարտերից մինչև մարմնամարզություն։

Ցուցադրել ավելի

Աննա Գրիգորյան

Եթե լսել եք «Մարզական պայքար» հաղորդման մասին, բայց չգիտեք` ովքեր են հաղորդավարները, ապա շտապեմ ասել, որ նրանցից մեկը ես եմ: Եթե կարդացիք ու մտածեցիք, բայց ինչու սպորտ, ասեմ, որ ես 17 տարի զբաղվել եմ պրոֆեսիոնալ սպորտով` սպորտային մարմնամարզությամբ: Ինչպես հիմնականում մարդուն բնութագրող տեքստերում, այստեղ էլ պատմեմ իմ սիրելի և ոչ սիրելի երևույթների մասին․ Սիրում եմ գնումներ կատարել, արտասովոր աքսեսուարներ, համեղ ուտել, շատ խոսել, Բարսելոնա ֆուտբոլային ակումբը։ Չեմ սիրում լողալ (չնայած հորոսկոպով ձուկ եմ, եթե, իհարկե, դուք հավատում եք դրան), դոլմա և ձմերուկ, լռություն և մենակություն։
Back to top button