Մարզական պայքար

«Մարզական պայքար»․ Թենիս

Թենիսը հաճախ անվանում են արիստոկրատ ​​կամ նույնիսկ թագավորական սպորտ: Եվ պատճառը միայն այն չէ, որ շատ հայտնիներ, հաջողակ գործարարներ կամ երկրի ղեկավարներ սիրում են թենիս խաղալ. լավագույն պրոֆեսիոնալ խաղացողները վաստակում են առասպելական գումարներ, և խաղը բոլորին հասանելի չենք կարող համարել։ Հանդիպման ժամանակ երկրպագուները անջատում են հեռախոսները, ասես հրամանով միաժամանակ ծափահարում են գեղեցիկ պահերից հետո և իսկույն լռում, երբ խաղը վերսկսվում է՝ կիսվելով իրենց զգացմունքներով բացառապես շշուկով։

«Մարզական պայքարում» միջազգային կարգի թենիսի մարզիչ Սյուզի Մուրադյանի հետ խաղացել ենք թենիսի մասին հարցերով՝ մեր էմոցիաները բաձրաձայն արտահայտելով։

Ցուցադրել ավելի
Back to top button