Մարզական պայքար

«Մարզական պայքար»․ Օլիմպիական խաղեր

Խոշորագույն միջազգային սպորտային մրցաշար, որն անց է կացվում յուրաքանչյուր չորս տարին մեկ: Օլիմպիական խաղերը տոն է մարզասերների համար: Այն հասարակության կյանքում ամենանշանակալից սպորտային իրադարձություններից մեկն է։ Խաղերը հյուրընկալող երկրներն ու քաղաքները օգտագործում են օլիմպիական իրադարձությունների ազդեցությունը կյանքի բոլոր ոլորտների վրա՝ սոցիալական զարգացման, տնտեսության և բնապահպանական իրավիճակի բարելավման գործում: Մարզիկների համար Օլիմպիական ոսկի նվաճելը կյանքի կարևոր երազանքներից է: Բոլորը ցանկանում են տեսնել աշխարհի ամենաուժեղ մարզիկներին։ Ընդամենը մի քանի ամսից Փարիզում աշխարհը կտեսնի, թե ինչպես են ուժեղագույնները ապրելու իրենց մարզական կյանքի ամենակարևոր պահը՝ Ամառային Օլիմպիական խաղերը:

«Մարզական պայքարի» հյուրը Օլիմպիական խաղերը հենց մրցասպարեզից լուսաբանած սպորտային լրագրող Լիանա Մկրտչյանն է։

Ցուցադրել ավելի
Back to top button