Մարզական պայքար

«Մարզական պայքար»․ Կանանց ֆուտբոլ

Այն, որ կանայք իրենց ֆուտբոլային հմտություններով ոչնչով չեն զիջում տղամարդկանց, արդեն ոչ մեկի համար տարօրինակ չէ: Ֆուտբոլը աշխարհի ամենահայտնի մարզաձևերից մեկն է։ Բայց ի՞նչ գիտենք կանանց ֆուտբոլի մասին: Կանանց ֆուտբոլը միայն սպորտ չէ, այն պատմություն է, մշակույթ և սոցիալական երևույթ։ Այն առանցքային դեր է խաղում կյանքի բոլոր ոլորտներում կանանց իրավահավասարության համար մղվող պայքարում։ Կանայք երկար ժամանակ պայքարել են տղամարդկանց հետ հավասար խաղալու իրավունքի համար՝ հաղթահարելով բազմաթիվ խոչընդոտներ, այդ թվում՝ սոցիալական կարծրատիպերը և խտրականությունը։ Յուրաքանչյուր քայլ առաջ քրտնաջան աշխատանքի և հաստատակամության արդյունք է։ Կանանց ֆուտբոլը շարունակում է ուժեղանալ, և ապագան խոստումնալից է թվում: Ավելի ու ավելի շատ երկրներ ներդրումներ են կատարում կանանց ֆուտբոլի զարգացման համար՝ ստեղծելով նոր հնարավորություններ խաղացողների, մարզիչների և երկրպագուների համար։

«Մարզական պայքարի» հյուրը ֆուտբոլիստ Միլենա Սայադյանն է։

Ցուցադրել ավելի
Back to top button