Art ուրբաթ

Art Ուրբաթ | Հոլիվուդի ամենահայտնի իսպանուհին

Ինը տարի դասական բալետ ուսումնասիրելուց հետո Պենելոպե Կրուսը տեղափոխվեց ԱՄՆ՝ Նյու–Յորքի Քրիստինա Ռոտիի անվան դպրոց։ Հենց այստեղ սովորելու տարիներին Պենելոպեին սկսում են հմայել կինոն ու տեսախցիկները։ Իսպանացի ռեժիսոր Պեդրո Ալմոդովարի «Կապիր ինձ» կատակերգությունն ավելի է ամրապնդում աղջկա սերը կինոաշխարհի հանդեպ։ Եվ չնայած նա շատ երիտասարդ ու անփորձ էր՝ 15 տարեկանում գրանցվում է տաղանդների որոնման գործակալությունում։ Շատ չանցած Կրուսին հրավիրում են նկարահանվելու երաժշտական տեսահոլովակներում, որից հետո էլ նա հայտնվում է իսպանական հայտնի հեռուստաընկերություններից մեկում։

Ցուցադրել ավելի

Անի Հարությունյան

Ողջու՜յն, ես Անին եմ: Արտուրբաթի էպիզոդներում քեզ կպատմեմ արվեստագետների ու նրանց ստեղծագործությունների մասին, իսկ Անտիպի թողարկումներից յուրաքանչյուրում կգտնես արտասովոր և սահմաններ ջնջող երևույթների թոփ եռյակը:
Back to top button