Էպիկա

27. Վտանգավոր կին Արիանա Գրանդեն | Էպիկա

ժամանակակից երիտասարդության երգացանկը դժվար է պատկերացնել առանց Արիանա Գրանդեի երգերի։ Բրուկլինում ծնված ու մեծացած այս երգչուհին ընդամենը 30 տարեկանում հասցրել է կոտրել բազմաթիվ սրտեր, սահմանել գրեթե նույնքան ռեկորդներ, գրանցել անհավանական երաժշտական ցուցանիշներ ու ունենալ սեփական բրենդը։

Նշածներս, սակայն, միայն նրա կյանքի փոքր մասն են։ Էպիկայի այս էպիզոդում կիմանաս անհավանական ձայնով այս երգչուհու ոչ միայն հաջողությունների, այլ նաև ձախողումների ու առավել քիչ հայտնի, բայց ամենահետաքրքիր փաստերի մասին։

Ցուցադրել ավելի

Մելանի Սարգսյան

Ես Մելանին եմ։ Ամեն անգամ երաժշտություն լսելիս գլխումս դրանց հարմար էպիկ պատմություններ ու իրավիճակներ են հյուսվում։ Օրինակ՝ փերիներով լի պարահանդեսների, արքայական բախումների, վիշապներ հեծնած քաջերի, խորամանկ վհուկների, սիրեցյալների վերածված նախկին թշնամիների ու հմայությունների մասին։ Հենց այդ պատմությունների ոգին ունեցող երգերն էլ փորձում եմ փոխանցել «Իմ Ռադիոյի» երաժշտասեր լսարանին՝ իհարկե զինելով դրանք այնպիսի ճշգրիտ տեղեկությամբ, որն արժե իմանալ թե՛ երգերի, թե՛ դրանք կատարող արտիստների մասին։
Back to top button