Խոշոր պլան

«Խոշոր պլան». Աջակցություն ԼՂ-ից տեղահանված և պատերազմի մասնակից ձեռնարկատերերին

«Հայկական Կարիտաս» բարեսիրական հասարակական կազմակերպության (Armenian Caritas) «Դիմակայունություն Covid-19-ին Հայաստանում և Վրաստանում ու արձագանք Լեռնային Ղարաբաղի հակամարտությանը» ծրագրի հայտադիմումների ընդունման 2-րդ փուլը արդեն բաց է:

Ծրագրի շրջանակում ԻՐԻՍ բիզնես ինկուբատորը 2020թ․-ի 44-օրյա պատերազմի հետևանքով Լեռնային Ղարաբաղից տեղահանված, պատերազմի մասնակից, ինչպես նաև պատերազմի հետևանքով տուժած տեղացի ձեռնարկատերերին առաջարկում է բիզնեսի աջակցման ծառայությունների ամբողջական շղթա՝ քոուչինգից մինչև մենթորինգ և ֆինանսավորում։

Հայտադիմումը լրացնելու համար սեղմել այստեղ. վերջնաժամկետը օգոստոսի 21-ն է։

Թեմայի մասին զրուցել ենք «Հայկական Կարիտաս» բարեսիրական ՀԿ֊ի CoNaKa ծրագրի ղեկավար Լուսինե Ստեփանյանի և ԻՐԻՍ բիզնես ինկուբատորի ծրագրերի համակարգող Ռիմա Հարությունյանի հետ։

Ցուցադրել ավելի
Back to top button