Էպիկա

19. Բարձրաձայն մտածող Էդ Շիրանը | Էպիկա

Շիրանը դեռ երիտասարդ տարիքից իր երաժշտական ուղին սկսել է միայնակ՝ ինքն իր վրա հույս դնելով։ Արդյունքում քնել է փողոցներում, ինքնուրույն թողարկել է երգեր, ու մինիմալ գումարով նկարահանել է սեփական տեսահոլովակները, և այդուհանդերձ հասել է անասելի հաջողությունների։ 

Էպիկայի այս էպիզոդի ընթացքում արի՛ բացահայտենք նրա անցյալի հետաքրքիր դրվագները, որոնք, վստահ եմ, կօգնեն մեզ էլ ավելի լավ հասկանալ նրա ստեղծած երաժշտությունը։

Ցուցադրել ավելի

Մելանի Սարգսյան

Ես Մելանին եմ։ Ամեն անգամ երաժշտություն լսելիս գլխումս դրանց հարմար էպիկ պատմություններ ու իրավիճակներ են հյուսվում։ Օրինակ՝ փերիներով լի պարահանդեսների, արքայական բախումների, վիշապներ հեծնած քաջերի, խորամանկ վհուկների, սիրեցյալների վերածված նախկին թշնամիների ու հմայությունների մասին։ Հենց այդ պատմությունների ոգին ունեցող երգերն էլ փորձում եմ փոխանցել «Իմ Ռադիոյի» երաժշտասեր լսարանին՝ իհարկե զինելով դրանք այնպիսի ճշգրիտ տեղեկությամբ, որն արժե իմանալ թե՛ երգերի, թե՛ դրանք կատարող արտիստների մասին։
Back to top button