Կամավոր

Կամավոր | Արսեն Հարությունյան

Արսեն Հարությունյանը ծնվել է 1996 թվականին Վայոց ձորի Արենի գյուղում։ 2017-ին ընդունվել է Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարան։ Երբ սկսվեց 44֊օրյա պատերազմը նա աշխատում էր «Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոնի «Քովիդ» մասնաճյուղում։

Արսենն ասում է` առաջնագիծ գնալու համար երկար չի մտածել, բայց կամավորների շարքերում հայտնվելն այդքան էլ հեշտ չի եղել։ Պատասխանատվությունն ավելի մեծ էր, որովհետև ինքն այնտեղ որպես բժիշկ էր։ Պատերազմից հետո Արսենն իր մարտական ընկերների հետ ստեղծեց «Բարձունք» գիտակրթական֊ռազմավարական հասարարակական կազմակերպություն։

Ցուցադրել ավելի

Արմինե Դանիելյան

Ես Արմինեն եմ, մասնագիտությամբ` թատերագետ։ Եթե մտածեցիր` ինչո՞վ է զբաղվում թատերագետն ու պատասխան չգտար, մի անհանգստացիր, հաճախ թատրոնի մարդիկ էլ չգիտեն, ուղղակի լսիր իմ հաղորդումները։
Back to top button