Խոշոր պլան

«Խոշոր պլան». Արի՛ PR

ԵՊՀ սոցիոլոգիայի ֆակուլտետը ապագա դիմորդներին հրավիրում է ծանոթանալ «Հասարակայնության հետ կապեր» կրթական ծրագրին: Մեկնարկել է «Արի՛ PR» արշավը, որը դպրոցականներին և այս մասնագիտությամբ հետաքրքրվողներին ներկայացնում է ծրագրի մանրամասները, ընդունելության կարգը, հետագայում աշխատանքի անցնելու հնարավորությունները: «Հասարակայնության հետ կապեր» մասնագիտությամբ բակալավրիատը գործում է նախորդ տարվանից, իսկ մագիստրոսական ծրագրի ժամկետը կրճատվել է և դարձել է մեկ տարի:

Կրթական ծրագրի մասին զրուցել ենք ԵՊՀ Սոցիալական աշխատանքի և սոցիալական տեխնոլոգիաների ամբիոնի դոցենտ, սոցիոլոգիական գիտությունների թեկնածու, ԵՊՀ «Հասարակայնության հետ կապեր» կրթական ծրագրի ղեկավար Նվարդ Մելքոնյանի և բակալավրիատի 1-ին կուրսի ուսանող Անահիտ Մինասյանի հետ:

Ցուցադրել ավելի
Back to top button