Բիթրեյթ

Ժամանակի միջով դեպի երաժշտական անցյալ | Բիթրեյթ

Ո՞ւր կտեղափոխվեիր, եթե կարողանայիր ժամանակի միջով ճամփորդել․ երբևէ մտածել ես հարցի շուրջ։ 

Ինքս կարծում եմ, որ երաժշտական առումով հոյակապ էին 2000-ականների սկզբնական տարիները, քանի որ հենց այդ ժամանակ կարողացանք ծանոթանալ լավագույն փոփ ու ռոք երգերից շատերին։ Ուստի այդ ժամանակներ տեղափոխվելն ու այդ բոլոր երգերը կենդանի կատարմամբ լսեսը պարզապես հեքիաթային կլիներ։ 

Բիթրեյթի այս էպիզոդի շրջանականերում մեր ժամանակի մեքենան մեզ կտեղափոխի հենց այդ ժամանակաշրջան․ ուրեմն ամուր բռնվիր ու սկսեցինք։ 

Ցուցադրել ավելի

Մելանի Սարգսյան

Ես Մելանին եմ։ Ամեն անգամ երաժշտություն լսելիս գլխումս դրանց հարմար էպիկ պատմություններ ու իրավիճակներ են հյուսվում։ Օրինակ՝ փերիներով լի պարահանդեսների, արքայական բախումների, վիշապներ հեծնած քաջերի, խորամանկ վհուկների, սիրեցյալների վերածված նախկին թշնամիների ու հմայությունների մասին։ Հենց այդ պատմությունների ոգին ունեցող երգերն էլ փորձում եմ փոխանցել «Իմ Ռադիոյի» երաժշտասեր լսարանին՝ իհարկե զինելով դրանք այնպիսի ճշգրիտ տեղեկությամբ, որն արժե իմանալ թե՛ երգերի, թե՛ դրանք կատարող արտիստների մասին։
Back to top button