Բիթրեյթ

Գարնանային մի գեղեցիկ օրվա սաունդթրեքներ | Բիթրեյթ

Գարունն սկսված է։ Սա նշանակում է, որ շուտով փողոցները կողողեն բալենու ծաղկած ծառերի պաստելային գույներն ու անուշ բույրը։ Իսկ ի՞նչ է պետք գարունն ամբողջովին վայելելու համար․ դե՛, իհարկե՛ գարնանային շունչ հաղորդող թարմ ու մեղեդային երգացանկ։ Բիթրեյթի այս էպիզոդում էլ հենց կգտնես նման սաունդթրեքներ գարնանային մի գեղեցիկ օրվա համար։ Գնացի՜նք։ 

Ցուցադրել ավելի

Մելանի Սարգսյան

Ես Մելանին եմ։ Ամեն անգամ երաժշտություն լսելիս գլխումս դրանց հարմար էպիկ պատմություններ ու իրավիճակներ են հյուսվում։ Օրինակ՝ փերիներով լի պարահանդեսների, արքայական բախումների, վիշապներ հեծնած քաջերի, խորամանկ վհուկների, սիրեցյալների վերածված նախկին թշնամիների ու հմայությունների մասին։ Հենց այդ պատմությունների ոգին ունեցող երգերն էլ փորձում եմ փոխանցել «Իմ Ռադիոյի» երաժշտասեր լսարանին՝ իհարկե զինելով դրանք այնպիսի ճշգրիտ տեղեկությամբ, որն արժե իմանալ թե՛ երգերի, թե՛ դրանք կատարող արտիստների մասին։
Back to top button