Խոշոր պլան

«Խոշոր պլան». Գինու կրթությունը Հայաստանում

Ինչպե՞ս դառնալ գինու մասնագետ Հայաստանում. ոլորտի գիտակներն ասում են, որ առաջին կարևոր քայլը այս խմիչքը սիրելն է։ Այսօր հայկական գինեգործությունը վերածնունդ է ապրում, ինչը նշանակում է, որ արտադրողները որակյալ ու բանիմաց կադրերի կարիք ունեն։ Այս «արբեցնող» մասնագիտությանը տիրապետելու երեք հասցե կա՝ EVN Գինու ակադեմիա, ՀԱԱՀ-ի քոլեջ, իսկ բարձրագույն կրթություն այս ոլորտում տալիս է Հայաստանի ազգային ագրարային համալսարանը։

Գինեգործության բնագավառում երիտասարդների մասնագիտական հմտությունների զարգացման և աշխատաշուկայում նրանց զբաղվածության խթանման նպատակով Հայաստանի խաղողագործության և գինեգործության հիմնադրամի և Գերմանիայի միջազգային համագործակցության ընկերության (GIZ/ԳՄՀԸ) կողմից իրականացվող «Մասնավոր հատվածի զարգացում և մասնագիտական կրթություն և ուսուցում Հարավային Կովկասում» ծրագրի համատեղ ջանքերով ՀԱԱՀ-ի քոլեջում հաջողությամբ ներդրվել է Դուալ համակարգը գինեգործության բնագավառում: Այն հնարավորություն է տալիս սովորել աշխատելով։

Թեմայի մասին զրուցել ենք Հայաստանի խաղողագործության և գինեգործության հիմնադրամի նախագահ, դասախոս Զարուհի Մուրադյանի և ՀԽԳՀ խաղողագործության և գինեգործության ծրագրերի համակարգող, դասախոս Արամայիս Մկրտչյանի հետ։

Ցուցադրել ավելի
Back to top button