Բիթրեյթ

Պոեզիայի պես գեղեցիկ փլեյլիսթ | Բիթրեյթ

Կան պարզապես երգեր, որոնք կարող ես մեկ կամ մի քանի անգամ լսել ու անցնել,քանի որ դրանց խոսքերն այդքան էլ տպավորիչ չեն, սակայն կան նաև այնպիսի երգեր, որոնք պոեզիա են հիշեցնում ու երկար ժամանակ քեզ հետ մնում։

Երաժշտական պոեմները, որ կգտնեք Բիթրեյթի այս էպիզոդում հենց նման ազդեցություն կթողնեն ձեզ վրա։ Եվ ուրեմն՝ միանգամից սկսենք լսել մեր այսօրվա պոեզիան։

Ցուցադրել ավելի

Մելանի Սարգսյան

Ես Մելանին եմ։ Ամեն անգամ երաժշտություն լսելիս գլխումս դրանց հարմար էպիկ պատմություններ ու իրավիճակներ են հյուսվում։ Օրինակ՝ փերիներով լի պարահանդեսների, արքայական բախումների, վիշապներ հեծնած քաջերի, խորամանկ վհուկների, սիրեցյալների վերածված նախկին թշնամիների ու հմայությունների մասին։ Հենց այդ պատմությունների ոգին ունեցող երգերն էլ փորձում եմ փոխանցել «Իմ Ռադիոյի» երաժշտասեր լսարանին՝ իհարկե զինելով դրանք այնպիսի ճշգրիտ տեղեկությամբ, որն արժե իմանալ թե՛ երգերի, թե՛ դրանք կատարող արտիստների մասին։
Back to top button