Բիթրեյթ

Տարվա ամենահեքիաթային ժամանակը | Բիթրեյթ

Այսօր ձմռան առաջին օրն է, և ուրեմն տարվա այն տոնական տրամադրությունը,որին շատերս էինք կարոտել, պաշտոնապես վերադարձել է։

Շուտով Տանը մենակ կամ  Հարի Փոթեր ֆիլմաշարերը դիտելով սիրելիներիդ սուրբծննդյան նվերները փաթեթավորելը կդառնա առօրյայիդ անբաժան մասը։

Այս էպիզոդի երգերը հենց այդ տրամադրությունը ոգեշնչելու համար են։ Դե ուրեմն միանգամից անցում կատարենք սսուրբծննդյան այն այկոնիկ երգերին, որոնց ներքո գունեղ լույսերով ողողված մեր այս քաղաքում քայլելը նման է հեքիաթի։

Ցուցադրել ավելի

Մելանի Սարգսյան

Ես Մելանին եմ։ Ամեն անգամ երաժշտություն լսելիս գլխումս դրանց հարմար էպիկ պատմություններ ու իրավիճակներ են հյուսվում։ Օրինակ՝ փերիներով լի պարահանդեսների, արքայական բախումների, վիշապներ հեծնած քաջերի, խորամանկ վհուկների, սիրեցյալների վերածված նախկին թշնամիների ու հմայությունների մասին։ Հենց այդ պատմությունների ոգին ունեցող երգերն էլ փորձում եմ փոխանցել «Իմ Ռադիոյի» երաժշտասեր լսարանին՝ իհարկե զինելով դրանք այնպիսի ճշգրիտ տեղեկությամբ, որն արժե իմանալ թե՛ երգերի, թե՛ դրանք կատարող արտիստների մասին։
Back to top button