Ռադիոզրույց

Ռադիոզրույց | «ռեԱրմենիան» մեկ տարեկան է

«ռեԱրմենիա» համագործակցության և դրամահավաքի հարթակն ամփոփեց գործունեության մեկ ամյակը։ Հարթակ, որի նպատակն է արձագանքել հետպատերազմական Արցախի և Հայաստանի առջև ծառացած հիմնախնդիրներին։ 

«ռեԱրմենիա 2.0» միջոցառումն էլ դարձավ լավագույն հնարավորություն հարթակի 18 նախագծերը ներկայացնելու համար։ Անակընկալներ ևս կան՝ «ռեԱրմենիան» ներկայացրել է իր երեք նոր պրոդուկտները։

Հարթակի գործունեության, նախագծերի և ընտրության ընթացակարգերի մասին Իմ ռադիոյին պատմում են «ռեԱրմենիա» հարթակի հաղորդակցությունների պատասխանատու Մարիամ Վարդանյանը և «ռեԱրմենիա» հարթակի նախագծերի համակարգող Մայա Շահումյանը։

Ցուցադրել ավելի

Ա Բեկյան

Ես Անահիտն եմ, «Իմ ռադիոյի» ղեկավարը, որն անսահման կարոտում է առավոտյան իր ուղիղ եթերները։ Ես մարդ եմ, որն ապրում է ռադիոյում ու ռադիոյով։ Աշխարհում ոչ մի բանի հետ չեմ փոխի նոր հաղորդում մտածելու, ստեղծելու ու կյանքի կոչելու պրոցեսը։ Պաշտում եմ նաև իմանալ ռադիոլսողների արձագանքը մեր փոդքասթների ու երիտասարդ ալիքի մասին։ Այնպես որ շատ գրեք մեզ։
Back to top button