ԹատրON

ԹատրON | Թատրոն տանիքում

Մի քանի տարի առաջ թատերականի երկու ուսանողներ՝ Մխիթար Դանիելյանը և Շողեր Խաչատրյանը, որոշեցին իրենց դիպլոմային ներկայացումը խաղալ ոչ թե ուսանողական բեմում, այլ՝ բարձրահարկ շենքի տանիքում։ 

Գաղափարն, իհարկե, խենթ էր, բայց ինչպես ասում են՝ համարձակությունը գործի կեսն է։

Ի՞նչ էր մնում անել նորավարտ ռեժիսորներին, իհարկե՝ տանիքը դարձնել մշտական հարթակ՝ ներկայացումներ բեմադրելու համար։

Շողերն ու Մխիթարը ստեղծեցին Հայաստանում առաջին այլընտրանքային թատրոնը՝ կոտրելով շատ կարծրատիպեր։

Այս էպիզոդում կպատմեմ մի շատ հետաքրքիր էքսպերիմենտի` թատրոնից դուրս թատրոն ստեղծելու մասին։

Ինչպես նաև կպարզենք՝ ինչու՞ հենց տանիքը դարձավ այլընտրանքային թատերական  հարթակ, իսկ գինին ու կենդանի երաժշտությունը՝ գեղեցիկ ավանդույթ, ինչպե՞ս են դերասանները խաղում բաց երկնքի տակ` անկախ եղանակային պայմաններից և ոչ միայն։

Ցուցադրել ավելի

Արմինե Դանիելյան

Ես Արմինեն եմ, մասնագիտությամբ` թատերագետ։ Եթե մտածեցիր` ինչո՞վ է զբաղվում թատերագետն ու պատասխան չգտար, մի անհանգստացիր, հաճախ թատրոնի մարդիկ էլ չգիտեն, ուղղակի լսիր իմ հաղորդումները։
Back to top button