Խոշոր պլան

«Խոշոր պլան». Ադրբեջանական ագրեսիայի նպատակներն ու հետևանքները

Սեպտեմբերի 12-ի լույս 13-ի գիշերը Ադրբեջանի զինված ուժերը լայնածավալ ագրեսիա սկսեցին Հայաստանի ինքնիշխան տարածքի նկատմամբ՝ կիրառելով խոշոր տրամաչափի զինատեսակներ, հրետանի, հրթիռային համակարգեր, անօդաչու թռչող սարքեր։ Ագրեսիայի հետեւանքով զոհվածների եւ անհետ կորածների թիվը հասնում է 207-ի։

ՀՀ ԱԳՆ-ի հրապարակած քարտեզը, որտեղ նշված են Ադերբեջանի թիրախավորած բնակավայրերը

«Ադրբեջանի նպատակները կարող ենք բաժանել 2 մասի՝ քաղաքական և ռազմական։ Քաղաքական գլխավոր նպատակը ստիպել Հայաստանին հրաժարվել Արցախից, երկրորդը՝ ստանալ այսպես ասած միջանցք, երրորդը՝ դեմարկացիան և դելիմիտացիան անցկացնել Ադրբեջանի պահանջներով։ Ռազմական իմաստով իրենք կարողացել են իրենց առջև դրված խնդիրների մի մասը լուծել, սա պետք է ընդունենք, որպեսզի կարողանանք ճիշտ գնահատել իրավիճակը։ Իրենք զավթել են տարածքներ ՀՀ ինքնիշխան տարածքից, որոնց մեջ ռազմավարական նշանակության բլուրներ կան»,- նշում է Ադրբեջանի հարցերի փորձագետ Տարոն Հովհաննիսյանը։

Ադրբեջանի հարցերի փորձագետ Տարոն Հովհաննիսյան

Ցուցադրել ավելի
Back to top button