Ստարտափ Հայաստան

Բիզնես ունենալու գաղափարը ծնվեց, երբ Երևանից տեղափոխվեցի Իջևան․ «ՍՏԱՐՏԱՓ ՀԱՅԱՍՏԱՆ»

Լուսինե Պարոնյանը փոքրուց կարծես ենթագիտակցորեն իրեն պատրաստել է հասուն տարիքում բիզնես ունենալուն։ Փոքրիկ աղջիկը դեռ վաղուց արվեստի հետ սեր է ունեցել, ձեռքի աշխատանքներով զբաղվել, պայուսակներ կարել, զարդաքանդակներ ստեղծել, հետագա մասնագիտությունն էլ հենց արվեստի հանդեպ ունեցած սիրուց դրդված ընտրել։ Լուսինեի պատրաստած փոքրիկ պայուսակները կարծես պարզապես աքսեսուար լինեին, բայց արի ու տես՝ դրանց մեջ տեղավորվում էին բազմաթիվ իրեր։

Լուսինեն զգացել է, որ Հայաստանում դեռ դժվար է էկո պայուսակներ կամ առհասարակ ձեռագործ պայուսակներ վաճառելը։ Դրանք ավելի շատ հետաքրքրում են օտարերկրացիներին։ Ամսվա կտրվածքով Լուսինեն վաճառում է 5-ից տասը պայուսակ։ Դա լավ ցուցանիշ է, ասում է ու ավելացնում, որ կտորից պայուսակներն են ամենաշատը վաճառվում։

Լուսինեն հիմնական աշխատանքից բացի զբաղվում է նաև պայուսակների արտադրությամբ, որովհետև դա ոչ միայն բիզնես է դարձել, այև ապրելակերպ, առանց որի կյանքն այնքան էլ լիարժեք չէր լինի։

Ցուցադրել ավելի
Back to top button