Սթարմուս

Սթարմուս| «Մենք չենք օգտագործում ուրիշից վերցված սարքավորումներ, ամեն ինչ պատրաստում ենք մեր նախագծածով և Հայաստանում»

Համաշխարհային գիտական Սթարմուս փառատոնը սեպտեմբերի 5-ից 11-ը տեղափոխվելու է Հայաստան, որի ընթացքում հետաքրիրր և յուրօրինակ ձևով ներկայացվելու են գիտությունն ու արվեստը։

Փառատոնին ընդառաջ մենք պատրաստել ենք փոդքաստների շարք, որտեղ կպատմենք հայ գիտնականների, նրանց նորարարությունների և հնարավորությունների մասին։ Նաև կփորձենք Հայաստանում զարգացող գիտության ճյուղերը ներկայացնել մատչելի լեզվով։

Այս էպիզոդի հյուրը մասնագիտությամբ մանկական վիրաբույժ, Շենգավիթ բժշկական կենտրոնի մանկական վիրաբուժական ծառայության ղեկավար Աշոտ Հովսեփյանն է։

Բիոինժիներիան գիտության նոր արագ զարգացող ճյուղ է, որը մարդու օրգանիզմը կապում է սարքավորման հետ։ Միջանկյալ նշանակություն ունեցող սարքավորումները, որոնք հնարավորություն են տալիս մարդուն և սարքավորմանը իրար կապել, կոչվում է բիոնիկա։ «Հայ բիոնիկ հենդ»-ը գիտությունն օգտագործում է պրոթեզի ղեկավարման նպատակով, այն մկաններից վերցված իմպուլսներով է ղեկավարվում։ 

Նման պրոթեզների արտադրություն Հայաստանում երբևէ չի եղել, միայն ներմուծվել է, սակայն այսօր Հայաստանում արտադրում են պրոթեզներ, որոնց գինը շատ ավելի ցածր է, իսկ ֆունկցիոնալությունն ավելի բարձր։

Պրոթեզները վաճառքի ենթակա կլինեն մոտ ապագայում։ 

Ցուցադրել ավելի
Back to top button