Խոշոր պլան

«Խոշոր պլան». Ջեյ Լո, Շակիրա, Սթինգ՝ արտիստներ, որոնք Հայաստան են գալու

Զազի, 50 Cent-ի և LED ZEPPELIN SYMPHONIC նախագծի խելահեղ համերգներից հետո «Հայա» փառատոնը նորություններ ունի։ Իրենց համաշխարհային շրջագայությունների օրացույցում Հայաստանը ներառել են արդեն Ջենիֆեր Լոպեսը, Շակիրան, Սթինգը, Էնրիկե Իգլեսիասը. բանակցությունները հաջող ընթանում են նաև Էմինեմի և Coldplay խմբի հետ։ 

Զազի համերգը Երևանում

«Հայա» փառատոնի հիմնադիր Սոնա Հովհաննիսյանը մեզ հետ զրույցում բացառիկ մանրամասներ է հայտնել։ 50 Cent-ի թիմն այնքան է հավանել հայկական փառատոնի աշխատանքը, որ նրանց հնարավորություն է տվել համերգներ կազմակերպել նաև Կալիֆոռնիայում։ Այսպիսով, «Հայա»-ն մասնաճյուղ է բացում ԱՄՆ-ում, և առաջին համերգը 50 Cent-ինն է։

Ինչ վերաբերում է արդեն ելույթ ունեցած արտիստների արձագանքի, Սոնա Հովհաննիսյանը հետաքրքիր պատմություն է ներկայացնում 50 Cent-ից. «Այն մասնավոր ինքնաթիռը, որ Գերմանիայից եկավ 50 Cent-ին Իսրայել տանելու համար, այստեղից գնացել է հայկական ուտելիքներով բեռնված։ Երգչի թիմը հրաժարվել է ինքնաթիռում եղած սննդից և խնդրել իրենց հետ տանել մեր երկրից համեղ ուտեստներ։ Մեր փառատոնի անձնակազմը և օդանավակայանի աշխատակիցները արագ կազմակերպել են այդ ամենը։ Սա արդեն շատ բան է խոսում իրենց գնահատականի մասին»։

50 Cent-ի համերգը Երևանում
Ցուցադրել ավելի
Back to top button