2 Տանդեմ

2 Տանդեմ | Գեղեցկության ստանդարտներ

Պատահում է չէ՞, որ թերթես ինսթագրամը, նայես գեղեցիկ մարդկանց ծովափնյա լուսանկարները, հիանաս էկրանից այս կողմ անթերի թվացող կազմվածքով, մաշկով , մկաններով ու հանկարծ մտքովդ անցնի, որ երբևէ չես կարողանա համապատասխանել այդ բոլոր ստանդարտներին։ Մեզ մոտ եղել է։

Այս էպիզոդում հենց դա ենք փորձում հասկանալ, արդյո՞ք պետք է համապատասխանել գեղեցկության ստանդարտներին, ովքե՞ր են որոշում դրանք, ու ինչու՞ է հասարակությունն այդքան ազդում մեր ինքնագնահատականի ու գեղեցիկի մասին պատկերացումների վրա։

Ցուցադրել ավելի

Ա Բեկյան

Ես Անահիտն եմ, «Իմ ռադիոյի» ղեկավարը, որն անսահման կարոտում է առավոտյան իր ուղիղ եթերները։ Ես մարդ եմ, որն ապրում է ռադիոյում ու ռադիոյով։ Աշխարհում ոչ մի բանի հետ չեմ փոխի նոր հաղորդում մտածելու, ստեղծելու ու կյանքի կոչելու պրոցեսը։ Պաշտում եմ նաև իմանալ ռադիոլսողների արձագանքը մեր փոդքասթների ու երիտասարդ ալիքի մասին։ Այնպես որ շատ գրեք մեզ։
Back to top button