2 Տանդեմ

2 Տանդեմ | Մեր բարդույթները + շատ կարևոր հայտարարություն

Իհարկե, կսկսենք վերնագրի վերջից՝ շատ կարևոր հայտարարությունից: Այս շաբաթ օրը՝ հունիսի 17֊ին, ժամը 16:00 ֊ին, Հանրային ռադիոյում մենք վերջապես կհանդիպենք: Այո, այո, մենք և դու: Սա մեր առաջին հանդիպումն է մեր հեռուստառադիոփոդքասթալսողների հետ, ու քանի որ դու նրանցից մեկն ես, ուզես֊ չուզես, պիտի գաս: Եթե ինտրովերտ ես, խոստանում ենք քեզ տրամադրել ամենաթաքուն ու հարմար անկյունն ու մյուս հյուրերին արգելել նայել քո ուղղությամբ: Դե լավ վերջին մասը մի քիչ չափազանցրեցինք, բայց դե , դու էլ գիտես՝ այս նկարագրություններում սիրում ենք ամեն ինչ չափազանցնել: Այնքան հարցեր տվեցիր մտքումդ, որ քիչ էր մնում հասցեին մոռանայինք գրել՝ Ալեք Մանուկյան 5:

Իսկ հիմա էպիզոդի մասին, մի տեսակ խառը,  բայց շատ բովանդակալից էպիզոդ է ստացվել, որտեղ, չնայած, որ Վեգան բոլորին ընդհատում է ավելի հաճախ, քան սովորաբար, ամեն դեպքում հասցրել ենք խոսել մեր ներքին ու արտաքին բարդույթներից, դրանց հաղթահարման ձևերից, ինչպես նաև հոնքերը հանելու  թելով տարբերակից: Չհարցնես, մենք էլ չգիտենք, թե ինչու:

Ցուցադրել ավելի

Ա Բեկյան

Ես Անահիտն եմ, «Իմ ռադիոյի» ղեկավարը, որն անսահման կարոտում է առավոտյան իր ուղիղ եթերները։ Ես մարդ եմ, որն ապրում է ռադիոյում ու ռադիոյով։ Աշխարհում ոչ մի բանի հետ չեմ փոխի նոր հաղորդում մտածելու, ստեղծելու ու կյանքի կոչելու պրոցեսը։ Պաշտում եմ նաև իմանալ ռադիոլսողների արձագանքը մեր փոդքասթների ու երիտասարդ ալիքի մասին։ Այնպես որ շատ գրեք մեզ։
Back to top button