Բիթրեյթ

Փլեյլիսթ միլենիալների համար | Բիթրեյթ

Ars longa, vita brevis. — Արվեստը հարատև է, կյանքը կարճ․ սա է ասում լատինական ասացվածքը։ 

Եվ իսկապես՝ փոխվում են ժամանակները, նորաձևությունն ու քաղաքակրթությունները, սակայն արվեստը գրեթե բոլոր դարաշրջաններում մնում է մնայուն արժեք։ 

Երաժշտական աշխարհում էլ կան ժամանակաշրջաններ, որոնց ընթացքում թողարկված մի շարք երգեր արդեն երկար ժամանակ է, ինչ մարդկանց հիշողութուններում են դաջված։ 

Բիթրեյթի այսօրվա էպիզոդի շրջանակներում տեղափոխվելու ենք 2000-ականների սկիզբ ու վայելենք այդ ժամանակաշրջանի լավագույն հիթերից մի քանիսը։ Ուղևորությունն անցյալ պաշտոնապես սկսված է։

Ցուցադրել ավելի

Մելանի Սարգսյան

Ես Մելանին եմ։ Ամեն անգամ երաժշտություն լսելիս գլխումս դրանց հարմար էպիկ պատմություններ ու իրավիճակներ են հյուսվում։ Օրինակ՝ փերիներով լի պարահանդեսների, արքայական բախումների, վիշապներ հեծնած քաջերի, խորամանկ վհուկների, սիրեցյալների վերածված նախկին թշնամիների ու հմայությունների մասին։ Հենց այդ պատմությունների ոգին ունեցող երգերն էլ փորձում եմ փոխանցել «Իմ Ռադիոյի» երաժշտասեր լսարանին՝ իհարկե զինելով դրանք այնպիսի ճշգրիտ տեղեկությամբ, որն արժե իմանալ թե՛ երգերի, թե՛ դրանք կատարող արտիստների մասին։
Back to top button