Բիթրեյթ

Վազելով երազանքիդ հետևից | Բիթրեյթ

Շարունակ երազանքիդ հետևից վազելով կարող ես այն վերջապես իրականություն դարձնել։ Իհարկե, ճանապարհին քեզ անհաջողություններ կհանդիպեն, կլինեն նաև ձախողումներ, դե՛ քո ուժերին չհավատացող մարդիկ էլ անպակաս կլինեն, որոնց պատճառով կսկսես սեփական ունակություններդ կասկածի տակ դնել։ Ու թեև այդ պահին ամեն բան դժվար ու անհաղթահարելի կթվա, միևնույն է՝ վազել շարունակելով է, որ կկարողանաս մի օր վերջապես հայտնվել ուզածդ սարի գագաթին ու հետ նայել։ Այդ պահին կհասկանաս, որ արժեր անցնել երազանքիդ ճանապարհին քեզ հանդիպած բոլոր փորձություններով, որովհետև դրանք նաև անգին դասեր էին։

Ցուցադրել ավելի

Մելանի Սարգսյան

Ես Մելանին եմ։ Ամեն անգամ երաժշտություն լսելիս գլխումս դրանց հարմար էպիկ պատմություններ ու իրավիճակներ են հյուսվում։ Օրինակ՝ փերիներով լի պարահանդեսների, արքայական բախումների, վիշապներ հեծնած քաջերի, խորամանկ վհուկների, սիրեցյալների վերածված նախկին թշնամիների ու հմայությունների մասին։ Հենց այդ պատմությունների ոգին ունեցող երգերն էլ փորձում եմ փոխանցել «Իմ Ռադիոյի» երաժշտասեր լսարանին՝ իհարկե զինելով դրանք այնպիսի ճշգրիտ տեղեկությամբ, որն արժե իմանալ թե՛ երգերի, թե՛ դրանք կատարող արտիստների մասին։
Back to top button