Բիթրեյթ

Երաժշտական սիրային նամակներ | Բիթրեյթ

Երբ բառերը մեզ շփոթմունքի գիրկն են գցում, օգնության են գալիս երգերը։ Այս էպիզոդում կգտնես այնպիսի երգեր, որոնք սիրային պոետիկ նամակներ են հիշեցնում։ Դե ի՞նչ՝ ո՞ւմ ո՞ր երգն ես պատրաստվում ուղարկել։ 

Ցուցադրել ավելի

Մելանի Սարգսյան

Ես Մելանին եմ։ Ամեն անգամ երաժշտություն լսելիս գլխումս դրանց հարմար էպիկ պատմություններ ու իրավիճակներ են հյուսվում։ Օրինակ՝ փերիներով լի պարահանդեսների, արքայական բախումների, վիշապներ հեծնած քաջերի, խորամանկ վհուկների, սիրեցյալների վերածված նախկին թշնամիների ու հմայությունների մասին։ Հենց այդ պատմությունների ոգին ունեցող երգերն էլ փորձում եմ փոխանցել «Իմ Ռադիոյի» երաժշտասեր լսարանին՝ իհարկե զինելով դրանք այնպիսի ճշգրիտ տեղեկությամբ, որն արժե իմանալ թե՛ երգերի, թե՛ դրանք կատարող արտիստների մասին։
Back to top button