Բիթրեյթ

Ուռուցիկ զգեստներ ու արքայական պարահանդեսներ | Բիթրեյթ

Շքեղ, ուռուցիկ զգեստներ, փետուրներով դիմակներ, արտասովոր սանրվածքներ, էքստրավագանտ շոուներ, շոմպայնի գետեր, մարգարիտներ, քանդակներով պարահանդեսային սրահներ, շլացնող լույսեր, լաբիրինթներ և իհարկե պարահանդեսային պարեր ու էպիկ երաժշտություն։ Հենց այսպիսի գրքային իրավիճակների համար է նախատեսված Բիթրեյթի այս էպիզոդը։

Ցուցադրել ավելի

Մելանի Սարգսյան

Ես Մելանին եմ։ Ամեն անգամ երաժշտություն լսելիս գլխումս դրանց հարմար էպիկ պատմություններ ու իրավիճակներ են հյուսվում։ Օրինակ՝ փերիներով լի պարահանդեսների, արքայական բախումների, վիշապներ հեծնած քաջերի, խորամանկ վհուկների, սիրեցյալների վերածված նախկին թշնամիների ու հմայությունների մասին։ Հենց այդ պատմությունների ոգին ունեցող երգերն էլ փորձում եմ փոխանցել «Իմ Ռադիոյի» երաժշտասեր լսարանին՝ իհարկե զինելով դրանք այնպիսի ճշգրիտ տեղեկությամբ, որն արժե իմանալ թե՛ երգերի, թե՛ դրանք կատարող արտիստների մասին։
Back to top button