Այսօրը

Այսօր | Ջոնի Դեփ

Գերմաներենից թարգմանաբար Դեփի ազգանունը նշանակում է ապուշ, հիմար, ինչի մասին նա շատ է սիրում կատակել։

Դեփն իսկական ռոք աստղ է, որը, չնայած իր երաժշտական տաղանդի, այսօր աշխարհի ամենահայտնի դերասաններից մեկն է։ Նրա անցած ուղին այդքան էլ հարթ չի եղել. ընտանիքում 4 երեխա էին, ունեին լիքը հոգսեր, ու միակ օգնող ձեռքը մայրն էր։ Անկայուն ֆինանսական վիճակի պատճառով հաճախ են տեղափոխվել: Իր հարցազրույցներից մեկում Դեփը նշել էր, որ 15 տարեկանում արդեն հասցրել էր 20 տարբեր տներում ապրել։ Հենց այդ խառը տարիներին է սկսել  ռոք երաժշտությամբ հետաքրքրվել։

Շուրջ 4 տարի ապրուստը վաստակում էր իր խմբի հետ ունեցած համերգների շնորհիվ։

20 տարեկանում Նիկոլաս Սքեյջի գործակալի միջնորդությամբ հայտնվեց կինոյում: Նույն տարում ամուսնացավ դիմահարդար Լորի Էնն Էլիսոնի հետ. ամուսնական կյանքը տևեց ընդամենը 2 տարի։

Չնայած անաջողություններին՝ Դեփը ապացուցեց, որ ունի ասելիք կինոինդուստրիայում, նկարահանվեց բազմաթիվ ֆիլմերում՝ ունենալով միշտ գլխավոր դերեր: 1995 թվականին ստացավ  իր առաջին մեծ հոնորարը՝ 5մլն դոլար։

1997 թվականին նա առաջին անգամ հանդես եկավ որպես ռեժիսոր «Խիզախը» ֆիլմում։ 

Դեփը ստացավ իր առաջին «Ոսկե գլոբուս» մրցանակը Թիմ Բարթոնի «Էդվարդ՝ մկրատ ձեռքերը» ֆիլմում գլխավոր դերի համար։ Այս ֆիլմը նշանավորում է Դեփի և Բարթոնի կանոնավոր համագործակցության սկիզբը։ Դերերը Բարթոնի ֆիլմերում, թերևս, ամենակարևորն են եղել դերասանի կարիերայի զարգացման գործում:

1994 թվականին սկանդալային սիրավեպ է սկսել ֆրանսուհի ֆոտոմոդել Վանեսա Փարադի հետ, սիրավեպը տևել է շուրջ 12տարի, որի ընթացքում զույգն ունեցել է երկու երեխա: Այդ տարիներին զույգն ամեն օր հայտնվում էր հայտնի ամսագրերի շապիկներին. թմրանյութերը, ալկոհոլը, սկանդալային երեկույթները միշտ ասոցացվում էին նրանց հետ:

Զույգի բաժանության պատճառ դարձավ Էմբեր Հարդը, որի հետ Դեփն հետ ամուսնացավ 2015թվականին: Հաջորդ տարվա մայիսին Էմբերը դատարան դիմեց՝ Ջոննին մեղադրելով բռության համար, մեղադրանքից 2օր հետո մահացավ Ջոննի մայրը, այդ շրջանը ամենածանրն էր նրա համար։ 6 տարի տևած դատական պրոցեսը այս տարի հասավ իր ավարտին։ Դատարանում դերասանն ապացուցեց, որ կինը փորձել է վարկաբեկել իրեն և կեղծ մեղադրանք առաջադրել: Էմբերը  պարտավորվում է Ջոնին վճարել 15մլն դոլար։

Իհարկե չենք կարող չխոսել «Կարիբյան ծովի ծովահենները» ֆիլմի մասին: Դեփի կարիերան կարելի է բաժանել երկու փուլի՝ մինչ «Կարիբյան ծովի ծովահենները» և դրանից հետո։

 
Առաջին մասի պրեմիերան կայացավ 2003 թվականին։ Ֆիլմն ունեցած մեծ հաջողության պատճառով Walt Disney Pictures կինոընկերությունը որոշում կայացրեց շարունակել նկարահանումները։ Այս տարի Walt Disney-ը կթողարկի ևս մեկ ֆիլմ, բայց ոչ Ջոնի Դեփի մասնակցությամբ։ Դերասանը հրաժարվել է վերադառնալ այդ դերին՝ իր և Էմբեր Հարդի դատական գործընթացի ժամանակ Walt Disney-ի ցուցաբերած վերաբերմունքի պատճառով։

Ջոնի Դեփը դեռ բարձրանում է իր կարերայի աստիճանով և մեզ մնում է միայն սպասել նրա հերթական գլուխգործոցնին։

Մելանյա Համբարձումյան

Ցուցադրել ավելի

Ա Բեկյան

Ես Անահիտն եմ, «Իմ ռադիոյի» ղեկավարը, որն անսահման կարոտում է առավոտյան իր ուղիղ եթերները։ Ես մարդ եմ, որն ապրում է ռադիոյում ու ռադիոյով։ Աշխարհում ոչ մի բանի հետ չեմ փոխի նոր հաղորդում մտածելու, ստեղծելու ու կյանքի կոչելու պրոցեսը։ Պաշտում եմ նաև իմանալ ռադիոլսողների արձագանքը մեր փոդքասթների ու երիտասարդ ալիքի մասին։ Այնպես որ շատ գրեք մեզ։Թատրոն կարանտին, Ռադիոզրույց, 2 Տանդեմ
Back to top button