Այսօրը

Այսօր | Նատալի Փորտման

Ամերիկացի  դերասանուհի Նատալի Փորտմանն այսօր նշում է 41-ամյակը։ 

Դերասանուհին ծնվել է հունիսի 9-ին Երուսաղեմում: 3 տարեկանում  ընտանիքի հետ տեղափոխվել է Միացյալ Նահանգներ։ 

Միջնակարգ դպրոցում սովորելու տարիներին Նատալին դառնում է «Ջրածնի ֆերմենտային արտադրություն» հետազոտական աշխատանքի համահեղինակ, ինչի շնորհիվ  կարողանում է մասնակցել գիտական մրցույթի և հասնել մինչև կիսաեզրափակիչ։ 

2003 թվականի Նատալին ավարտում է Հարվարդի համալսարանը՝ ստանալով հոգեբանության բակալավրի գիտական աստիճան։

Ես չեմ անհանգստանում, թե ինստիտուտը կխանգարի իմ կարիերային։ Ավելի լավ է` ես լինեմ կրթված, քան կինոաստղ:

Կինոաստղ դառնալու ճանապարհն ավելի վաղ էր սկսվել։ Նատալին ամառային արձակուրդներն անցկացնում էր թատերական ճամբարներում։ 

Դեռ 11 տարեկանում փոքրիկ աղջկան առաջարկում են դառնալ մոդել, սակայն նա հրաժարվում է, որովհետև ցանկանում էր կենտրոնանալ դերասանության վրա։

Ես տարբերվում էի մյուս երեխաներից։ Գիտեի՝ ինչ էր ինձ դուր գալիս ու ինչ էի ուզում. տքնաջան աշխատում էի։ Ես շատ լուրջ երեխա էի:

Իսրայելական ծագում ունեցող աղջնակին մեծ ճանաչում է բերում  Լյուկ Բենսոնի «Լեոն» ֆիլմը։ 13 տարեկանում նա խաղում է իր առաջին գլխավոր դերը՝ մարմնավորելով Մաթիլդա անունով աղջկան, ով ընկերություն է անում վարձու մարդասպան Լեոնի հետ։ 

Դերը ստանալուց կարճ ժամանակ անց գաղտնիության նպատակով Նատալին սկսում է օգտագործել Փորտման կեղծանունը։

«Լեոնը» ինձ առանձնապես ուրախություն չբերեց, ես հպարտանում եմ, որ խաղացի այդ ֆիլմում, բայց այնքան անսովոր  12 տարեկանում քեզ սեքսուալ զգալը։

Դա այնքան տարօրինակ է` լինել երեխա նկարահանման հրապարակում։ Երբ աշխատանք է ընթանում, դու այնպիսին ես ինչպիսին բոլորը։ Իսկ ընդմիջմանը, բոլոր դերասանները գնում են սենյակ քնելու, կամ գարեջուր խմելու, իսկ դու վերցնում ես գրքերդ եւ գնում ես դպրոց։

Նատալի Փորտմանը սկսում է տարբեր դերեր մարմնավորել՝ «Աստղային պատերազմներ», «Տոր», «Սերն ու այլ հանգամանքներ», «Այնտեղ, որտեղ սիրտն է» ֆիլմերում։

Սակայն դերասանուհուն մեծ հաջողություն բերեց «Սեւ կարապ» ֆիլմը, որի համար արժանացավ  «Օսկար», «Ոսկե գլոբուս», «BAFTA» հեղինակավոր մրցանակներին:

Փորտմանն արդեն մի քանի տարի շարունակ համագործակցում է Dior նորաձևության տան հետ,  ինչպես նաև Miss Dior օծանիլիքի մշտական դեմքն է:

Արմինե Դանիելյան

Ցուցադրել ավելի

Ա Բեկյան

Ես Անահիտն եմ, «Իմ ռադիոյի» ղեկավարը, որն անսահման կարոտում է առավոտյան իր ուղիղ եթերները։ Ես մարդ եմ, որն ապրում է ռադիոյում ու ռադիոյով։ Աշխարհում ոչ մի բանի հետ չեմ փոխի նոր հաղորդում մտածելու, ստեղծելու ու կյանքի կոչելու պրոցեսը։ Պաշտում եմ նաև իմանալ ռադիոլսողների արձագանքը մեր փոդքասթների ու երիտասարդ ալիքի մասին։ Այնպես որ շատ գրեք մեզ։
Back to top button