Ստարտափ Հայաստան

Ասում էին, որ Հայաստանում ձեռագործ մոմերի բիզնեսը չի հաջողի․ «ՍՏԱՐՏԱՓ ՀԱՅԱՍՏԱՆ»

Լիանա Գորոյանը Ռուսաստանից վերադարձել է հայրենք ու իր բիզնեսը հիմնել։ Ավարտել է Գեղարվեստի ակադեմիան։ Նկարչուհի դիզայներ է։ Երբևէ մտքով չի անցել, որ կարող է մոմեր պատրաստել ու վաճառել, առավելևս, որ դա կդառնա փոքրիկ բիզնես։ 

Լիանայի պատրաստած մոմերը նորություն են Հայաստանում։ Դրանք առաջին հերթին մարդկանց հետաքրքրում են որպես կերպար, հարցնում են, իմանում, սիրում նրանց, սկսում կարդալ, հետո որոշում գնել մոմը։

Հայաստան վերադառնալը Լիանայի կյանքի ամենակարևոր որոշումներից մեկն է եղել։ Լիանայի ներքին ձայնը հուշել է, որ Հայաստանը այն վայրն է, որտեղ գաղափարներն իրականություն են դառնում։ Հավատացել է ու փորձել։ Լիանան Հայաստանում իրեն լավ է զգում, գոհ է իր գործունեությունից, մարդկանց արձագանքից, գնահատականից, հետագա նպատակներն էլ հենց հայրենիքի հետ է կապում։

Ցուցադրել ավելի
Back to top button