Կարճ ասած

Կարճ ասած․․մի քանի միլիոն դրամ ջուրը գցեցինք

Կորոնավարակի ժամանակ Վահան Սարգսյանը, ում ճանաչում են որպես Չինո, ֆեսյբուքյան ակտիվ օգտատերերից մեկն էր դարձել, որովհետև կյանքի ամենամեծ ձախորդությունը հենց այդ շրջանում պատահեց։ Մեկ օրվա մեջ որոշվեց, որ բոլորս մեկուսանում ենք։ Սրճարանները փակվեցին, իսկ հոռեկա ոլորտում աշխատող Չինոն փաստի առաջ կանգնեց։

Այդ ժամանակ շատ ոլորտներ տուժեցին, շատ բիզնեսներ փակվեցին, շատ բիզնես գաղափարներ ուղղակի ձախողվեցին։ Չինոն այդ վտանգավոր ժամանակահատվածում կանգնած էր լուրջ ընտրության առաջ։ Փակել բիզնեսն ու համարել այն ձախողած, թե վերջիվերջո մտածել, մի քիչ երկար մտածել ու հասկանալ, թե ինչպես կարելի է փրկել գործը։

Ցուցադրել ավելի
Back to top button