Կարճ ասած

Կարճ ասած․․եթե ատամների սպիտակեցման ժամանակ ցավ եք զգում, ներս մի գցեք, արտահայտվեք

Այս էպիզոդի հերոսը Տիգրանն է։ Ատամնաբույժ է։ Հստակ գիտի, որ իրեն չեն սիրում՝ մասնագիտության պատճառով, բայց մեկ է միշտ ասում է՝ բայց մենք նենց լավն ենք։

Տիգրանի մասնագիտական կյանքում ձախորդություններն անպակաս չեն եղել։ Մենք միայն մեկի մասին ենք խոսել, որովհետև ժամանակի խնդիր ունեինք։ 

Ատամների սպիտակեցման ժամանակ Տիգրանի այցելուն այնքան է ցանկացել սպիտակ ատամներ ունենալ, որ ընթացքի ցավի մասին չի բարձրաձայնել, անտեսել է բժշկի հորդորն այն մասին, որ եթե ցավ զգա, ասի։ Կարծում ենք, արդեն պարզ է, որ մի մեծ ձախորդության մեջ է ընկել սիրելի բժիշկը:

Ցուցադրել ավելի
Back to top button