Ռադիոզրույց
Ռադիոզրույց. Կարդա ու խաղա Վաղուհասում
ReArmenia-ի պլատֆորմի շրջանակներում իրականացվում է բարեգործական նախագիծ Արցախի սահմանամերձ Վաղուհաս գյուղի համար:
Վաղուհաս համայնքի ամեն ընտանիքում ապրում են միջինում 8-12 երեխա։ Սակայն, երկու պատերազմների արդյունքում չկա ոչ մի խաղահրապարակ, մանկական կենտրոն, գրադարան, որտեղ երեխաները կարող են միասին անցկացնել իրենց ազատ ժամանակը, միջոցառումներ կազմակերպել, հանգստանալ, քայլել և խաղալ մաքուր օդում:
Ծրագրով նախատեսվում է համայնքի 230 երեխաների համար կառուցել խաղահրապարակ և նոր, ժամանակակից գրադարան, որի համար սկսվել է դրամահավաք:
Նախագծին կարող ես աջակցել դու՝ նվիրաբերելով անգամ քիչ գումար: