IT շաբաթ

IT շաբաթ․ Ամփոփվեց «M1TQ» ինկուբացիոն ծրագիրը

Դիջիթեյն ընկերությունում ամփոփվեց «M1TQ» ինկուբացիոն ծրագիրը, որն իրականացվեց «DigiTown» նախագծի շրջանակներում՝ Հայաստանի Գիտության և Տեխնոլոգիաների հիմնադրամի հետ: «M1TQ»-ը տասներկուշաբաթյա ձեռնարկատիրական ծրագիր էր՝ նախատեսված գործարկման վաղ փուլում գտնվող ստարտափների համար։

Ժյուրիի քվեարկության արդյունքում առավելագույն միավորներ հավաքած Armbionics ստարտափը Դիջիթեյն ընկերություն կողմից ստացավ 10․000 ԱՄՆ դոլար դրամաշնորհ։ Medea մեդեա ստարտափը ճանաչվեց նորարար թիմ՝ ստանալով 2000 ԱՄՆ դոլոր, իսկ լավագույն թիմ ճանաչված Prekog.ai թիմ ստացավ 2000 ԱՄՆ դոլար։

Ցուցադրել ավելի

Սյուզի Լևոնյան

Ես Սյուզի Լևոնյանն եմ, Իմ ռադիոյի հնաբնակներից: Սիրում եմ շփվել մարդկանց հետ, լսել նրանց ոգևորող պատմությունները և դրանք ներկայացնել ռադիոլսողներին: Այժմ Իմ ռադիոյի եթերում վարում եմ «Ռադիոերեկո» և «IT շաբաթ» հաղորդումները: Յուրաքանչյուր երեքշաբթի` ժամը 19-ին, հյուրընկալում ենք երիտասարդական տարբեր նախաձեռնությունների հեղինակների, նրանց հետաքրքրող թեմաներից զրուցում: Իսկ կիրակի՝ ժամը 20:30-ին, ներկայացնում եմ տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտի անցուդարձը, ինչպես նաև հարցազրույցներ IT ընկերությունների և միջոցառումների մասին:
Back to top button