Մենք ու մենք

Մենք ու մենք. Չկա խանդ, չկա՞ սեր

Խանդը տարօրինակ զգացողություն է, ասում են՝ չափի մեջ է գեղեցիկ:

Երբ չկա խանդ, բողոքում ենք, որ մեզ բավարար չափով չեն սիրում, մտածում ենք՝ կողակիցն անտարբեր է: Իսկ երբ խանդում է, կարծում ենք՝ մեզ չի վստահում, սահմանափակում է…Խանդը, սովորաբար, բացասական դրսևորումներ է ունենում զույգի կյանքում՝ սահմանափակելով անձնական տարածքի, ինքնուրույն որոշումներ կայացնելու հնարավորությունները: Բայց կարո՞ղ է լինել սեր առանց խանդ:

Խանդի ու անվստահության սահմանը շատ նուրբ է. ինչպե՞ս եզրագծել այն ու լինել ադեկվատ զուգընկեր՝ չդարձնելով կողակցին սեփական բարդույթների գերին. լսեք այս էպիզոդում:

Ցուցադրել ավելի

Ա Բեկյան

Ես Անահիտն եմ, «Իմ ռադիոյի» ղեկավարը, որն անսահման կարոտում է առավոտյան իր ուղիղ եթերները։ Ես մարդ եմ, որն ապրում է ռադիոյում ու ռադիոյով։ Աշխարհում ոչ մի բանի հետ չեմ փոխի նոր հաղորդում մտածելու, ստեղծելու ու կյանքի կոչելու պրոցեսը։ Պաշտում եմ նաև իմանալ ռադիոլսողների արձագանքը մեր փոդքասթների ու երիտասարդ ալիքի մասին։ Այնպես որ շատ գրեք մեզ։
Back to top button