Կարճ ասած

Կարճ ասած․․կարճ մազերով աղջիկ եմ

Նելլիի հետ որոշել եմ հանդիպել Երևանի ամենամարդաշատ վայրում՝ Կասկադում։ Վայրը պատահական չեմ ընտրել։ Ինձ հետաքրքիր էր, թե ինչ արձագանք են տալիս մարդիկ Նելլիին, որովհետև նրա կյանքի ամենամեծ ձախորդություններից մեկը արտաքնի պատճառով աշխատանք գտնելու դժվարությունն է։

Նելլին պարզապես մյուս աղջիկների նման չէ։ Այո։ Նելլին տարբերվում է իր արտաքին տեսքով և հագնվելու ոճով։ Նելլին ոչ սովորական արտաքնի պատճառով երկար ժամանակ չի կարողացել աշխատանք գտնել։

Նելլին արտասովոր արտաքնից չի նեղվում, պահ եկել է, որ մտածել է՝ կարող է՞ սկսեմ բարձրակրունկներ հագնել, մազերս երկարեցնել, դիմահարդարվել, որ կարողանամ աշխատանք գտնել, բայց որոշել է մի անգամ էլ փորձել։ Ստացվել է։

Ցուցադրել ավելի
Back to top button