Կարճ ասած

Կարճ ասած․․ինձ ծաղրում էին սոցիալական կարգավիճակիս համար

Էլեն Նիկողոսյանի նկարած սոցիալական հոլովակը նայելուց հետո դասախոսը քթի տակ ասել է, որ իր նկարածները կնայեն և կհավանեն միայն անգլուխները։ Իսկ TIK TOK-ում նույն հոլովակը հավաքել է 100 հազարից ավել դիտում ու բազմաթիվ դրական արձագանքներ։ Այնպես չէ, որ սա Էլենի կյանքի միակ ձախորդությունն է։ Դպրոցական տարիներին Էլենն ընկերներ չուներ, համալսարանում ամեն բան փոխվեց։ Էլենի անհաջողությունն իրեն տարավ դրեց այլ ուղղության վրա։ Դասախոսի վերաբերմունքից չկոտրվելով Էլենն ասյօր նկարում է այնպիսի սոցիալական հոլովակներ որոնք 100 հազարներից ավել դիտում են ունենում։ Այսպես ստացվում է այն ժամանակ, երբ քեզ ոտքից գլուխ կոտրում են ու ստիպում որ ինքդ քեզ սկսես հավաքել ու հնարավորություն տալիս հենց քո ուզածով ձևով հավաքելու։

Ցուցադրել ավելի

Ա Բեկյան

Ես Անահիտն եմ, «Իմ ռադիոյի» ղեկավարը, որն անսահման կարոտում է առավոտյան իր ուղիղ եթերները։ Ես մարդ եմ, որն ապրում է ռադիոյում ու ռադիոյով։ Աշխարհում ոչ մի բանի հետ չեմ փոխի նոր հաղորդում մտածելու, ստեղծելու ու կյանքի կոչելու պրոցեսը։ Պաշտում եմ նաև իմանալ ռադիոլսողների արձագանքը մեր փոդքասթների ու երիտասարդ ալիքի մասին։ Այնպես որ շատ գրեք մեզ։
Back to top button