Ռադիոզրույց

Տավուշի սարերի «Արևից» թեյը ճամփորդում է ողջ Հայաստանով

Հուլիսյան կարճատև պատերազմի ժամանակ, կրակոցներից չվախենալով, Անին Տավուշյան սարերում սկսեց խոտաբույսեր հավաքել: Դրանք հոգատարությամբ չորացրեց ու համային նոր փնջեր ստեղծեց:

Սեպտեմբերյան պատերազմի ժամանակ որոշեց թեյերը բրենդավորել ու վաճառել՝ այդպիսով ամրացնելով թիկունքը:

Երկու պատերազմների արանքում ստեղծված  «Արևից» բրենդի հիմնադիրը երազում է խաղաղության մասին:

Ցուցադրել ավելի

Ա Բեկյան

Ես Անահիտն եմ, «Իմ ռադիոյի» ղեկավարը, որն անսահման կարոտում է առավոտյան իր ուղիղ եթերները։ Ես մարդ եմ, որն ապրում է ռադիոյում ու ռադիոյով։ Աշխարհում ոչ մի բանի հետ չեմ փոխի նոր հաղորդում մտածելու, ստեղծելու ու կյանքի կոչելու պրոցեսը։ Պաշտում եմ նաև իմանալ ռադիոլսողների արձագանքը մեր փոդքասթների ու երիտասարդ ալիքի մասին։ Այնպես որ շատ գրեք մեզ։
Back to top button