Էնցիկլոմեդիա

Էնցիկլոմեդիա․ Բռնություն պարունակող բովանդակություն

Բռնություն պարունակող լուսանկարները կամ տեսագրությունները սոցցանցերում մեր թարմացումների ժապավենին հայտնվում են մեր կամքից անկախ, սակայն ընտրությունը մերն է՝ դիտել դրանք, թե՞ ոչ։ Խոշոր սոցիալական հարթակները նախազգուշացնում են նման բովանդակության մասին՝ միայն օգտագիրոջ համաձայնության դեպքում հնարավորություն տալով դիտել զգայուն բովանդակություն պարունակող ֆոտոները և վիդեոները։ Տեսաբովանդակության մեջ բռնության տեսարանների առկայության մասին նաև զգուշացնում են մի շարք հեղինակավոր լրատվամիջոցներ, սակայն հայկական մեդիայում սա դեռևս ընդունված մշակույթ չէ։ 

Սպանությունների, անդամահատումների տեսագրությունները, պատերազմական գործողությունների արդյունքում գերեվարված անձանց ստորացումների, վանդալիզմի կադրերը կարող են ազդել դրանք դիտող անձի հոգեբանության, այլ մարդկանց հետ նրա հարաբերությունների վրա, նորմավորել բռնության ընկալումը։ 

«Էնցիկլոմեդիայի» այս էպիզոդում պատմում ենք ճգնաժամային իրավիճակներում զգայուն մեդիաբովանդակության սպառման  հետևանքների, նման տեսանյութեր դիտելու և տարածելու մարդկանց դրդապատճառների և դրանցից խուսափելու տեխնիկական հնարավորությունների մասին։ Էպիզոդում զրուցել ենք հոգեբան Սոնա Մանուսյանի և մարդաբան Լուսինե Խառատյանի հետ։ 

Արեն Մելիքյան

Ցուցադրել ավելի

Ա Բեկյան

Ես Անահիտն եմ, «Իմ ռադիոյի» ղեկավարը, որն անսահման կարոտում է առավոտյան իր ուղիղ եթերները։ Ես մարդ եմ, որն ապրում է ռադիոյում ու ռադիոյով։ Աշխարհում ոչ մի բանի հետ չեմ փոխի նոր հաղորդում մտածելու, ստեղծելու ու կյանքի կոչելու պրոցեսը։ Պաշտում եմ նաև իմանալ ռադիոլսողների արձագանքը մեր փոդքասթների ու երիտասարդ ալիքի մասին։ Այնպես որ շատ գրեք մեզ։
Back to top button