Թիկունքն ամուր է

Նորաստեղծ բիզնեսն իր ստացած ողջ հասույթը փոխանցում է Համահայկական հիմնադրամին

Լուսինե Խուրշուդյանն ու Մարիամ Եղիազարյանը պատերազմի հենց առաջին օրերից են որոշել թիկունքն ամուր պահել, թե ինչպե՞ս՝ սկզբում պարզ չէր, հետո հասկացան՝ սահման չենք կարող գնալ, տղաների կողքին չեն կարող լինել ֆիզիկապես, բայց կարող են նորաստեղծ բիզնեսը արագ քայլերով այնպես դասավորել, որ կարողանան որևէ կերպ օգտակար լինել երկրին։ Պատերազմը շատ բան փոխեց աղջիկների կյանքում։ Այսօր ամուր թիկունք են պահում, հետո, երբ վերադառնաք, ամուր երկիր են կառուցելու ձեզ հետ միասին։

Ցուցադրել ավելի

Ա Բեկյան

Ես Անահիտն եմ, «Իմ ռադիոյի» ղեկավարը, որն անսահման կարոտում է առավոտյան իր ուղիղ եթերները։ Ես մարդ եմ, որն ապրում է ռադիոյում ու ռադիոյով։ Աշխարհում ոչ մի բանի հետ չեմ փոխի նոր հաղորդում մտածելու, ստեղծելու ու կյանքի կոչելու պրոցեսը։ Պաշտում եմ նաև իմանալ ռադիոլսողների արձագանքը մեր փոդքասթների ու երիտասարդ ալիքի մասին։ Այնպես որ շատ գրեք մեզ։
Back to top button