Թիկունքն ամուր է

«Թիկունքն ամուր է»․Փոքրիկ երաժիշտները՝ հանուն մեծ հաղթանակի

14 ամյա Ալենն ու Արենը համադասարանցիներ են, սիրում են կիթառ նվագել և երգել։ Երազում են երաժշտական ստուդիա ստեղծել։ Երբ սկսվեց պատերազմը ընկերներով որոշեցին արյան դոնոր դառնալ, բայց քանի որ անչափահաս են նրանց թույլ չտվեցին։ Որևէ կերպ զինվորին օգնելու միտքը նրանց հանգիստ չէր տալիս։ Ընկերներով 2000 հատ անվադող հավաքեցին և ուղարկեցին սահման, իսկ հետո վերցրեցին իրենց կիթառներն ու գնացին Հյուսիսային պողոտա՝ նվագելու։ Մոտ 20 օրից ավել է, ինչ տղաներն իրենց կատարումներով ոգևորում են անցորդներին։ Ալենն ու Արենը «Հայաստան» համահայկական հիմնադրամին արդեն փոխանցել են 1մլն 330 հազար դրամ։ Տղաները վստահ են՝ հաղթանակը մերն է լինելու, միայն թե պետք է պայքարել ու համախամբված լինել։

Ցուցադրել ավելի

Սյուզի Լևոնյան

Ես Սյուզի Լևոնյանն եմ, Իմ ռադիոյի հնաբնակներից: Սիրում եմ շփվել մարդկանց հետ, լսել նրանց ոգևորող պատմությունները և դրանք ներկայացնել ռադիոլսողներին: Այժմ Իմ ռադիոյի եթերում վարում եմ «Ռադիոերեկո» և «IT շաբաթ» հաղորդումները: Յուրաքանչյուր երեքշաբթի` ժամը 19-ին, հյուրընկալում ենք երիտասարդական տարբեր նախաձեռնությունների հեղինակների, նրանց հետաքրքրող թեմաներից զրուցում: Իսկ կիրակի՝ ժամը 20:30-ին, ներկայացնում եմ տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտի անցուդարձը, ինչպես նաև հարցազրույցներ IT ընկերությունների և միջոցառումների մասին:
Back to top button