ՎերԿաց

Միզունա, մորինգա, եղերդակ, ռուկոլա ․․․ թանկարժեք ու շատ օգտակար բույսեր՝ Հայաստանում

Մի ամբողջ փունջ ոչ ավանդական  մշակաբույսեր այսօր աճեցվում են Հայաստանում ՝ առանց հողի։ Թաղանթանյութով հարուստ, բացառիկ օգտակար բույսերը ստացվում են Նորագյուղի <Գագիկ Դավթյանի անվան հիդպրոպոնիկայի պրոբլեմների ինստիտուտում>։Ինչպե՞ս է հաջողվում ստանալ  թանկարժեք ու չափազանց օգտակար բույսերը  մեր երկրում։ <Վերկաց>-ի ունկնդիրների համար գիտական աշխատանքով զբաղվող ինստիտուտի փոխտնօրեն Աննա Թադեւոսյանը պատմում է թե ինչ նշանակություն ունեն ոչ ավանդական բույսերը մարդու առողջության համար ու որքանով են օգտակար։ Դրանք աճում են առանց հողի, սուբստրատով։ Հիդրոպոնիկա՝ գիտություն ջրի կամ գլաքարի միջոցով գյուղատնտեսություն զարգացնելու մասին:

Ցուցադրել ավելի
Back to top button