Բիթրեյթ

Կոտրված սրտերի համար | Բիթրեյթ

Սիրահարվածության թիթեռնիկները, որոնց մասին խոսում էինք դեռ մի քանի էպիզոդ առաջ երբեմն չեն հասցնում լիարժեք ապրել ու թիթեռին հատուկ կարճ կյանք են ունենում՝ կոտրելով բազմաթիվ սրտեր։ Հենց այդ կոտրված սրտերի պատճառով էլ ծնվել են այսօրվա մեր փլեյլիսթում ընդգրկված բոլոր երգերը։

Ցուցադրել ավելի

Մելանի Սարգսյան

Ես Մելանին եմ։ Ամեն անգամ երաժշտություն լսելիս գլխումս դրանց հարմար էպիկ պատմություններ ու իրավիճակներ են հյուսվում։ Օրինակ՝ փերիներով լի պարահանդեսների, արքայական բախումների, վիշապներ հեծնած քաջերի, խորամանկ վհուկների, սիրեցյալների վերածված նախկին թշնամիների ու հմայությունների մասին։ Հենց այդ պատմությունների ոգին ունեցող երգերն էլ փորձում եմ փոխանցել «Իմ Ռադիոյի» երաժշտասեր լսարանին՝ իհարկե զինելով դրանք այնպիսի ճշգրիտ տեղեկությամբ, որն արժե իմանալ թե՛ երգերի, թե՛ դրանք կատարող արտիստների մասին։
Back to top button