Ռադիոզրույց
Ռադիոզրույց. ՍՏԵՂԾԻՐ ՔՈ ԲԱՆԱՁԵՎԸ ԹՎԱՅԻՆ ԱՇԽԱՐՀՈՒՄ
TCF Armenia ընկերությունների խումբն իր ծննդյան օրվա կապակցությամբ կազմակերպում է թվային կոնֆերանս: 2021 թվականին այն Գորիսում էր, այս տարի ընկերությունն ընտրել է Վայոց Ձորի մարզը:
Կոնֆերանսի նպատակն է Վայոց ձորի ու հարակից մարզերի երիտասարդներին թվային մարքեթինգի, դիզայնի, բիզնեսի և տեղեկատվական տեխնոլոգիաների արդի գիտելիքով ու գործիքակազմով զինելը, նրանց մասնագիտական կողմորոշման հարցում աջակցելը, մասնակիցների հետ փորձով և գիտելիքով կիսվելը՝ մոտիվացնելով կրկնել ու բազմապատկել ոլորտի կայացած մարդկանց հաջողության պատմությունները։