Արդեն չորրորդ տարին անընդմեջ Հայաստանի մշակութային քարտեզի ամենաթեժ կետերից մեկը դառնում է Սյունիքը, որտեղ մեկնարկում է «Կապանի միջազգային երաժշտական փառատոնը»։
Այս նախագիծը վաղուց դուրս է եկել սովորական համերգաշարի սահմաններից՝ վերածվելով ռազմավարական կարևորության հաբի, որը մարզային կյանք է բերում բազմաժանր կատարումներ, բարձրակարգ վարպետաց դասեր և միջազգային ձևաչափի ցուցադրություններ։
Այս ԵՐԳխոսությունը փառատոնի գաղափարի հեղինակ, նախաձեռնող և անվանի թավջութակահար Սևակ Ավանեսյանի և դաշնակահար Աննա Սարգիսովայի հետ է։



